Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2013 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստան է ներգաղթել մոտ 10 միլիոն մարդ: Միգրացիայի աճը կազմել է 12 տոկոս, իսկ վերջին 4 տարվա ընթացքում` 37 տոկոս: Ընդ որում` երկրում մշտապես բնակվում է միայն 800 հազար օտարերկրացի, ինչը 10 անգամ պակաս է, քան Եվրամիությունում: Այսօր այդ մասին հայտարարել է ՌԴ Միգրացիոն դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին. տեղեկացնում է NewsRu.com-ը:
Նրա խոսքերով` միգրանտների ներհոսքը վկայում է երկրի գրավչության եւ տնտեսական աճի մասին, սակայն մինչեւ տարեվերջ Ռուսաստանից խոստանում է արտաքսել մեկ միլիոն օրինախախտ միգրանտների:
Ավելի վաղ, մայիսին Ռոմոդանովսկին հանձնարարել էր Մոսկվայի ավտո- եւ երկաթուղային կայարաններում «ֆիլտրող պահակակետեր» ստեղծել, քանի դեռ ուժի մեջ չեն մտել նոր կանոնները. 2015 թվականի հունվարի 1-ից օտարերկյա քաղաքացիները իրավունք ունեն Ռուսաստան մուտք գործելու միայն արտասահմանյան անձնագրերով:
Իսկ այսօր Ռոմոդանովսկին հայտարարել է, որ խնդիրն այն չէ, որ միգրանտներ են գալիս, այլ այն, որ նրանք չեն հեռանում, ինչը «արդարացի դժգոհություն է առաջացնում տեղի բնակչության շրջանում»: