|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
13-ամյա դուդուկահար Նարեկ Խանզադյանն արժանացել է Իսպանիայում կազմակերպված "Paints of the Spanish Sun" միջազգային առցանց մրցույթ-փառատոնի առաջին մրցանակին։
Մրցույթի շրջանակում Նարեկը կատարել է հայկական ժողովրդական պար «Ղազախի»` ստանալով ժյուրիի բարձր գնահատականը։
Սա Նարեկի առաջին մասնակցությունը չէ միջազգային մրցույթին։ Նա ունի նաև այլ մրցանակներ։ Այս օրերին պատանի դուդուկահարը մասնակցում է Երևանում անցկացվող «Dudukman» միջազգային մրցույթ-փառատոնին։ Բացի այդ‚ Նարեկը մասնակցում է նաև Իտալիայում կազմակերպված «Ապագա աստղեր» միջազգային մրցույթ-փառատոնին` ներկայացնելով հայկական նվագարանը։ Իտալական այս մրցույթի շրջանակներում կազմակերպվել է առցանց քվեարկություն. մինչև ապրիլի 13-ը Նարեկ Խանզադյանի օգտին կարող եք քվեարկել հղմամբ։
Նշենք‚ որ Նարեկ Խանզադյանը սովորում է Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանի դասարանում։ Նա 8 տարեկանից նվագում է դուդուկ ու որոշել է ապագայում դառնալ պրոֆեսիոնալ դուդուկահար։