| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հունիսի 19-26-ը, Սոչիում անցկացվել է «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթը՝ նվիրված կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևի ծննդյան 125-ամյակին:
 Մրցույթին մասնակցել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի պարող Անդրանիկ Աբովյանը: Կարևոր այս ստուգատեսում հայաստանցի պարողն արժանացել է դիպլոմի և դիպլոմանտի կոչման, ինչի արդյունքում էլ տեղում մի շարք հեղինակավոր փառատոների մասնակցության հրավերներ է ստացել:
Հիշեցնենք, որ «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթի կարգի համաձայն, մասնակիցները ներկայացրել են կոմպոզիտորի բալետային երաժշտության հիման վրա բեմադրված մեկական կատարում: Մրցույթին մասնակցել է 19–26 տարեկան բալետի 47 արտիստ՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Կիրգիզիայից, Ուկրաինայից և այլ երկրներից:
2006 թվականից անցկացվող «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթի նպատակը բալետի երիտասարդ արտիստների համար մասնագիտական զարգացման հարթակի ստեղծումն է: