|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Բուլղարիայի Վառնա քաղաքում տեղի է ունեցել «Ծով և հիշողություն» երգի միջազգային 17-րդ մրցույթ-փառատոնը: Մրցույթ-փառատոնն անցկացվում է 1998-ից, որին մասնակցում են տարբեր երկրների կատարողներ` ներկայացնելով իրենց ժողովրդական երգարվեստը:
Այս տարի մրցույթին Հայաստանից մասնակցել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, ժողովրդական երգի կատարող Հայկ Մխոյանը: Շնորհալի երիտասարդը հայ աշուղական երգարվեստը մրցույթում ներկայացրել է արժանվույնս և միջազգային ժյուրիի կողմից արժանացել առաջին կարգի դափնեկրի կոչման:
