Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Չունենալով որևէ հիմք, իրենց ծառայողական դիրքն օգտագործել են՝ ենթականերին առանց որևէ հիմքի հանձնարարելով, որ բերման ենթարկեն քաղաքացիներին՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատաքննության ընթացքում, որտեղ ներկայացվում էր նրա բողոքը ԱԺ պատգամավորների, Ոստիկանության աշխատակիցների, ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետի՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների և այլ ապօրինությունների վերաբերյալ։
Նա նշեց, որ ինքը 5 տարի ԱԺ պատգամավոր է եղել, շատ լավ գիտի պատգամավորի լիազորությունները, և երբ հանրությունը պահանջում է հանդիպում պատգամավորի հետ, և այդ հանդիպման անհրաժեշտությունը պայմանավորված է հատկապես էմոցիոնալ այնպիսի հարցերով, ինչպիսին հայրենիքի դավաճանության մեջ հանրային մեղադրանքն է, պատգամավորը առնվազն պետք է գոնե համաչափ վարքագիծ դրսևորի, այլ ոչ թե ագրեսիվ և հրահրող վարքագիծ։
Նա հստակեցրեց, որ խոսքը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և այլ պատգամավորների մասին է, որոնք 2020 թ. դեկտեմբերի 28֊ին նման վարքագիծ են դրսևորել։
«Այստեղ դուք չփորձեցիք տեսնել իրավապահ մարմնի՝ Ոստիկանության վարքագիծը որքանով է եղել իրավաչափ և համաչափ, դուք չգնահատեցիք դա, դուք ընդամենը մի դրվագ ներկայացրիք, որ՝ փողոցը մի պահ փակ էր և, հետևաբար, նրանք պետք է ազատեին։ Իսկ ես պնդում եմ, և դա իմ հաղորդման մեջ կա, այնտեղ, որտեղ ես եմ գտնվել, ոչ միայն երթևեկելի մասը փակ չէր, այլև մարդիկ գտնվում էին մայթերի վրա, մարդկանց բերման էին ենթարկում մայթերից, ընդ որում, անհամաչափ ուժի գործադրմամբ՝ այն, որ անձի թևերը ոլորում են երկու-երեք հոգով ու տանում են։ Երբ ես հարցնում եմ՝ ձեր ղեկավարն ո՞վ է, ի՞նչ հիմքով եք սա անում, փոխարենը ընդամենը հիմքեր ներկայացնեն, հանձնարարում են, որ ինձ բերման ենթարկեն»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ ինքը վիրավորանքի խնդիր չի դնում՝ շատ լավ հասկանալով, որ վիրավորանքը քաղաքացիաիրավական կարգավորման առարկա է, ինքը խոսում է այդ գործողության քրեաիրավական գնահատականի մասին՝ ի՞նչ հիմքով է, որ կիրառվում է նման ձև։
«Մեր պնդումը սա է, որ տեղի է ունեցել առերևույթ հանցագործություն, իմ խորին համոզմամբ՝ փաստարկված հանցագործություն, որովհետև խոսքը միայն իմ անձի մասին չէ, ես իմ անձով պայմանավորված եմ հաղորդումը ներկայացրել, բայց խոսքն ընդհանուրի մասին է․ լավ, այս մարդկանց արժանապատվությունն ո՞վ պետք է պաշտպանի, եթե ոչ իրավապահ համակարգը»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը դատարանում։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում քննվում էր Արծվիկ Մինասյանի բողոքը՝ 2020 թ. դեկտեմբերի 28֊ին ԱԺ պատգամավորների, ոստիկանության աշխատակիցների, ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետի՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների և այլ ապօրինությունների վերաբերյալ։ Դատական նիստը հետաձգվեց, որպեսզի դատարանը ծանոթանա գործով նյութերին։
Մինչ այդ Արծվիկ Մինասյանի պաշտպանը ներկայացրել էր գործի մանրամասները և արձանագրել, որ կողմնակի անձինք մասնակցել են ցույց ցրելու գործընթացին, որի ընթացքում նաև բռնություն են գործադրել։ Արծվիկ Մինասյանը նաև ասել էր, որ Ոստիկանության և ՊՊԾ ղեկավարի ակնհայտ հանցագործություններ պարունակող վարքագիծը պատշաճ ընթացք չի ստացել։
Մանրամասն՝ տեսանյութում․