կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-23 18:19
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ակնհայտ է, որ իշխանության ձգտումն է հրահրել քաղաքացիական բախումներ․ Արծվիկ Մինասյան

Ակնհայտ է, որ Փաշինյանն այլևս Հայաստանում իշխանություն չունի՝ նրա իշխանությունը պահողը միայն ոստիկանական համակարգն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Արամ Մանուկյանի արձանի մոտից մեկնարկած անհնազանդության երթից առաջ։

«Ոստիկանապետության ձգտող դավաճանը օր առաջ պետք է հեռանա, և մեր հանրությունը որքան շուտ համախմբվի այս կարևոր հարցի շուրջ, այնքան շուտ մենք կազատվենք այս հանցագործից, և նրա նկատմամբ օրենքով նախատեսված քրեական պատասխանատվությունը վրա կհասնի»,-ասաց նա։

Լրագրողները նկատեցին, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որն սպառնացել էր կրակել ժողովրդի վրա, եթե փորձեն շենքեր գրավել, ֆեյսբուքյան գրառմամբ ասել է՝ իր խոսքը կոնտեքստից կտրել են։ Արծվիկ Մինասյանը պատասխանեց՝ ակնհայտ է, որ իշխանության ձգտումն է հրահրել քաղաքացիական բախումներ, սա շատ պարզ երևում է։

«Եվ այդ անձնավորությունը, որն իրեն համարում է, իբր, օրենսդիր մարմնի հանձնաժողովի նախագահ, ակնհայտորեն, ոչ միայն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, այլև պետական տեռորի կոչ է հնչեցրել։ Այն, ինչ ամրագրված է գործող օրենքում, բացարձակ կապ չունի նրա արած հայտարարության հետ»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․