կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-26 15:20
Առանց Կատեգորիա

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիմարություն է նստած տեղից մարդկանց բերման ենթարկելը, ինչ է թե՝ 100 մետր էն կողմ ենթադրյալ արարողակարգ կա․ Սևակ Նազարյան

Ապօրինությունները ՀՀ-ում ամեն օր գերազանցում են նախորդ օրվանը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի առջև, ուր գնալու համար Նիկոլ Փաշինյանը դիպուկահարներ ու բազմաթիվ ոստիկաններ է տեղակայել, որոնք էլ շենքի դիմացի այգուց բերման են ենթարկել պարզապես նստած կամ կանգնած 7 քաղաքացու։

Սևակ Նազարյանն ասաց, որ իրենք այդ պահին այնտեղ չեն եղել, պարզապես երբ իմացել են, որ իրենց կուսակցական ընկերներին ոստիկանները ուղղակի ճանաչելու հիմքով մոտեցել են և, պետական արարողակարգը խաթարելու պատճառաբանությամբ, բերման ենթարկել, իրենք եկել են հենց այդ պատճառով։ Եվ եթե այդտեղ է Նիկոլ Փաշինյանը, ուզում են ևս մեկ անգամ տեսնել ու հիշեցնել՝ ով է նա, իրենից ինչ է ներկայացնում։

«Ապօրինությունները ՀՀ-ում  շարունակվում են, ամեն օր գերազանցում են նախորդ օրվանը։ Այսինքն, մարդկանց ուղղակի նստած տեղից բերման ենթարկեն՝ պատճառաբանությամբ, որ 100 մետր էն կողմ ենթադրյալ արարողակարգ կա, որին կարող են խանգարել։ Սա հիմարություն է էլի, այսպիսի ձևով, այս ոստիկանական մոտեցումով չեմ կարծում, որ ՀՀ-ն որևէ լավ ապագա կարող է ունենալ»,-ասաց Սևակ Նազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․