|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Խորենացի փողոցից ոստիկանները երեկ բերման ենթարկեցին կանադահայ հայտնի դերասանուհի, աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կնոջը՝ Արսինե Խանջյանին։ Ոստիկանների այս քայլը երեկ արձագանք գտավ կանադական առաջատար ԶԼՄ-ներում։
ICI Radio-Canadan-ն հրապարակել էր Արսինեի նկարը՝ նրան բերման ենթարկելիս, նկարագրել, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում և արձանագրել, թե ինչպես են իրավապահները բերման ենթարկում Կանադայի քաղաքացի դերասանուհուն։ Նյութը վերնագրված Է. «Ձերբակալվել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը»։ Երեկոյան Արսինեին ձերբակալելու մասին տեղեկություններ հայտնեցին նաև կանադական հեռուստաընկերությունները։ Հայ իրավապահների սույն անխոհեմ ու սկանդալային քայլը Կանադայում մեծ աղմուկի առիթ Է դարձել։ Արսինե Խանջյանը Հայաստան Է եկել ֆիլմում նկարահանվելու»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։