Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
«Ի վերջո Հայստանի տարածքային ամբողջականության , ինքնիշխանության, սահմաննների անձեռնմխելիության խախտման, պաշտոնական լիազորությունների չարաշահման , առերևույթ պետական դավաճանությունների դրսևորումների մասով բոլորն արդեն պետք է ենթարկվեին քրեաիրավական գործընթացների ։ Ուզում եմ նաև հիշեցնել , որ սրանք այն հանցագործություններն են, որոնք ՔՕ-ով նախատեսված վաղեության ժամկետները 10 տարուց ավելի են։ Որևէ մեկը թող վստահ չինի այսօրվա իշխանություններից , որ այս գործերով քրեական գործեր չեն հարուցվելու , ավելին ասեմ, ներկայում մեր դատական գործընթացներում ունենք մի քանի գործեր, որոնք հենց առերևույթ պետական դավաճանության հանցակազմեր պարունակող երևույթների քննության համար են , որտեղ կենտրոնում Նիկոլ Փաշինյանն է , ինչպես նաև՝ իշխանության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Բոլորը քննվելու են և բոլորի համար հասնելու է արդարադատություն»,-այս մասին նշեց նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ հրավիրված ասուլիսի ժամանակ։
Մանրմասները՝ տեսանյութում։