Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2023թ․ սեպտեմբերի 22-ին, երբ հայաթափվում էր Արցախը, ես էլ ընկերներիս հետ զօրուգիշեր զբաղված էի մեր հայրենակիցների կենսական խնդիրները լուծելով, Նիկոլի սպասարկու այս երկուսը՝ ՔՊ-ական Գնել Սարգսյանը և զոհվածի մայր ներկայացող Շուշանիկ Գագրեյանը «Ֆրի նյուզ» հեռուստաընկերության եթերում հաղորդման ժամանակ տեղեկություն էին տարածել, թե Նաիրի Հոխիկյանը իբր թե ականապատ դաշտերի քարտեզներ է փոխանցել թշնամուն, նաև Նաիրի Հոխիկյանն իր ընկերների հետ իբր թե խմեցրել է դիրքապահ զինվորներին ու զանգել թշնամուն, թե՝ եկեք տարեք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է լրագրող Նաիրի Հոխիկյանը։
«Այդ հաղորդումը նայել է ավելի քան 58 հազար մարդ, որի մի մասը գուցե հավատացել է այդ կեղտոտ ու անբարո ստին։ Կլինեն նաև մարդիկ, որոնք զոհվածի հարազատ են, և այս անբարո սուտը լսելով, գուցե մտածել են, թե իրենց հարազատը այդ պատճառով է զոհվել։
Այդ հաղորդման ժամանակ հնչեցրած տեղեկությունները ես փոխանցել էի ՀՀ ԱԱԾ՝ պարզելու եղելությունը։ Խնդրել էի քրեական գործ հարուցել և պատժել մեղավորներին։
ՀՀ ԱԱԾ-ն որոշ ժամանակ անց գործը փոխանցել էր ՀՀ Քննչական կոմիտե, որը շաբաթներ անց գործը փակել էր՝ փաստերի բացակայության պատճառով։
Բողոքարկել էի ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելով ամեն դեպքում քրեական գործ հարուցել ու պարզել՝ գուցե իրոք եղե՞լ են այն դեպքերը, որոնց մասին պատմում են Գնել Սարգսյանը և Շուշանիկ Գագրեյանը։
Օրերս ստացա Գլխավոր դատախազության եզրակացությունը՝ հետևյալ բովանդակությամբ․ ««Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ» հաղորդման ժամանակ Շուշանիկ Գագրեյանի և Գնել Սարգսյանի հնչեցրած հայտարարությունները ընդամենը սուբյեկտիվ դատողություններ ու չփաստարկված գնահատականներ են, իրենցում չեն պարունակում կոնկրետ հանցանքի նախապատրաստման, կատարման կամ արդեն իսկ կատարված լինելու մասին որևէ տվյալ»։
Այլ կերպ ասած՝ ՀՀ Գլխավոր դատախազությունն ասում է, որ Գնել Սարգսյանը և Շուշանիկ Գագրեյանը ՍՏԵԼ ԵՆ։
Ես պատրաստվում եմ քրեական գործի ընթացք տալ այս երկուսի անբարո և ակնհայտ սուտ հայտարարություններին և հասնել նրանց պատժի՝ ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅԱՆ հոդվածով, ինչը պատժվում է ազատազրկմամբ 2-ից մինչև 7 տարի ժամանակով»: