Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանների գործողությունները առանձին դրվագներում հանացագործություններ են և միանշանակ պատասխանատվություն են կրելու՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Ֆրանսիայի հրապարակում։
«Ընդ որում, ոչ միայն բռնության գործադրման կոնկրետ փաստերով հաստատված, այլ նաև անձին առողջական ծանր վնասվածքներ պատճառելու փաստերով հաստատված։ Այդ անձինք պատասխանատվություն են կրելու միանշանակ՝ անկախ նրանից երբ է պատասխանատվությունը վրա հասնելու։ Ինչպես որոշ փնթի պատգամավորներ փորձում են շնորհակալություն հայտնել և ասել՝ տարեք սահման, այ դրանց պետք է տանել սահման և առաջին դիրքերում կանգնեցնել, որպեսզի թուրքին ու Ադրբեջանցուն նման բան անեն»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Նշենք, որ արդեն երրորդ օրն է՝ Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման շրջանակում արժանապատիվ քաղաքացիները գիշերում են վրաններում՝ պահանջելով ապազգային իշխանությունների հեռացումն ու Արցախի չհանձնումն Ադրբեջանին։ Զուգահեռ խաղաղ անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում ամբողջ հանրապետությունում՝ մայրաքաղաքում ու մարզերում պարալիզացվում է երթևեկությունը, դասադուլ ու գործադուլ է անցկացվում։
Մանրամասն՝ տեսանյութում․