|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Երեքշաբթի՝ ապրիլի 6-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով ժամանելու են Թուրքիա: Այս մասին ասվում է երկուշաբթի Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Տեղեկատվության համաձայն՝ առաջիկա բանակցությունների ընթացքում նախատեսվում է Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունների համապարփակ քննարկում:
Կողմերը կքննարկեն այն քայլերը, որոնք կարելի է ձեռնարկել Անկարայի և Բրյուսելի միջև համագործակցությունը զարգացնելու համար`ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարի հիման վրա և դրական օրակարգի շրջանակներում, որի ձևավորման համար ներկայումս ջանքեր են գործադրվում:
Բացի այդ՝ նախատեսվում է մտքերի փոխանակում տարածաշրջանային օրակարգի և միջազգային իրադարձությունների արդիական հարցերի շուրջ: