|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Այսօր կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի «Ռոյալ» խաղատան մոտ կրակոցներ են հնչում, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները «Ռոյալ» խաղատան ավտոկայանատեղիում հայտնաբերել են Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին, շարժիչի ծածկոցն ու առջևի թափարգելը եղել են վնասված վիճակում:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ չկրակված որսորդական փամփուշտ, 1 հատ որսորդական փամփուշտի միջի պոլիէթիլենային միջնադիր (պիժ):
Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Կայքի տեղեկություններով, ոստիկանները նշված միջադեպին՝ որպես կասկածյալ մասնակից, որոնում են Հանրապետության քաղաքապետերից մեկին:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։