Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 04։40-ի սահմաններում «Nissan Murano» մակնիշի 36 VG 124 համարանիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, «Շանգրիլա» խաղատան դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը մասամբ հայտնվել բաժանարար և հանդիպակապց երթևեկելի գոտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի, մեջտեղից կիսվել է, գազաբալոնը շպրտվել է, մահացածները հայտնաբերվել են դրսում։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը։
Փաստի առթիվ Տ. Բաղյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներվ (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ ) հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։