|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ Մոսկվայում բանակցություններ կվարի Նիկոլ Փաշինյանի հետ, News.am-ի հաղորդմամբ՝ գրում է «Ինտերֆաքս»-ը:
«Հաջորդ շաբաթ նախատեսված է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ»,-կիրակի հաղորդել է «Ռոսսիա-1» հեռուստաալիքը:
Ավելի վաղ Փաշինյանի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ այդ նպատակով Փաշինյանն այժմ պահպանում է ինքնամեկուսացման ռեժիմ:
Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ այդ հանդիպման ընթացքում կքննարկվի եռակողմ համաձայնության (Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան) իրագործման ընթացքը, որը վերջ է դրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին: