|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կանցկացնի ԱԴԾ կոլեգիայի նիստ և կմասնակցի ապագա տեխնոլոգիաների ֆորումին, ինչպես նաև նրա ժամանակացույցում կլինեն միջազգային շփումներ և Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստ:
Պետության ղեկավարի առաջիկա շաբաթվա պլանների մասին հաղորդվում է «Վեստի» Telegram-ալիքում: Երկուշաբթի օրը՝ փետրվարի 23-ին, նախագահը կշնորհավորի երկիրը հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ և պետական մրցանակներ կհանձնի հերոսներին:
«Վլադիմիր Պուտինը շաբաթվա ընթացքում կանցկացնի ԱԴԾ ավանդական կոլեգիան, որտեղ առաջադրանքներ կներկայացնի գերատեսչության աշխատակիցներին»,- ասվում է «Վեստի» Telegram-ալիքում։
Բացի այդ, Ռուսաստանի ղեկավարը կմասնակցի Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստին:
«Շաբաթվա ընթացքում պետության ղեկավարը նաև միջազգային այլ շփումներ և օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ», - նշվում է հաղորդագրության մեջ: