Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ ռուսական Octagon մեդիառեսուրսը հայտնել էր, որ Կրեմլը, այնուամենայնիվ, նախատեսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ հանդիպումը կկայանա նոյեմբերի 9-ին Սոչիում։
Ռեսուրսին, որը հրապարակել է լուրը, կարելի է վստահել մեծ հավանականությամբ. Octagon Media-ի «թաքնված» ղեկավարը պրոկրեմլական քաղաքագետ, Ղրիմի Հանրապետության ղեկավարին առընթեր փորձագիտական խորհրդատվական խորհրդի ղեկավար Սերգեյ Միխեևն է. հայտնում է Денди с Остоженки թելեգրամյան էջը։
Նկատի ունենալով, որ երկու կողմերն էլ (Ադրբեջանը և Հայաստանը) բանակցությունները վարում են շատ փակ ձևով և չեն անդրադառնում ո'չ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություններին (թեև փակ բանակցությունները ռուսական դիվանագիտության բնորոշ հատկանիշներից են), ո'չ էլ դրա օրակարգին, պետք է ակնկալել ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի համար անհարմար դիրքորոշումներ. Վլադիմիր Պուտինը կխթանի որոշ ընդհանուր փոխզիջումներ խորհրդային տխրահռչակ քարտեզներով։ Նա, հավանաբար, ի դեմս Ռուսաստանի, կլինի հանդիպման և տրանսպորտային հաղորդակցությունների բացման վերաբերյալ պայմանավորվածությունների գլխավոր շահառուն, եթե դրանք ձեռք բերվեն։
Հանդիպումը խաթարելու միակ սցենարը վերջին պահին ստորագրությունների հետկանչն է կամ երկրներից մեկում արտակարգ իրավիճակ՝ սահմանին ռազմական գործողությունների սրման տեսքով, բայց այստեղ Ռուսաստանի հեղինակությունը կասկածի տակ կդրվի. մեկնաբանում է թելեգրամյան էջը։