Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի և ԱՄՆ-ի առճակատումը հասել է հատակին. հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այնուամենայնիվ, նա հույս է հայտնել, որ Վաշինգտոնում խոհեմությունը դեռ կգերակշռի:
«Մի կողմից առճակատումը հասել է հատակին: Մյուս կողմից՝ խորքում հույս կա, որ բոլոր մարդիկ չափահաս են և հասկանում են այն ռիսկերը, որոնք կապված են լարվածության հետագա սրման հետ»,- ռուսական Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդման ժամանակ հայտարարել է ռուս դիվանագետը:
Լավրովը հույս ունի, որ խոհեմությունը գերակշռելու է, բայց մինչ այժմ Սպիտակ տան կողմից ընտրված գիծը հաջողության հնարավորություն չի տալիս:
«Ես չէի ցանկանա որևէ կերպ նկարագրել, թե ինչ են զգում ամերիկացիները Ռուսաստանի Դաշնության նկատմամբ: Եթե նրանց հայտարարություններում մենք թշնամի ենք, մրցակից կամ հակառակորդ, ցանկություն կա մեզ մեղադրելու իրենց անխոհեմ քաղաքականության հետևանքների մեջ, ապա լուրջ խոսակցություն դժվար թե տեղի ունենա»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը: