Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամեն ինչ հնարավոր է, սակայն այդ հարցը չի քննարկվել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը՝ խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության մասին։
«Ներկայիս իշխանության դեմ պայքարի հարցը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ չի քննարկվել: Կա մի որոշում. մեր կուսակցությունը կմասնակցի արտահերթ ընտրություններին: Մենք այդ հայտարարությունն արել ենք Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին խոսակցություններից առաջ: Մենք քիչ ժամանակ ունենք»,-ասաց նա:
Արսեն Բաբայանը հիմքեր չի տեսնում՝ արտահերթ ընտրությունների մասին Փաշինյանի հայտարարություններին հավատալու համար:
«Նա միշտ ստում է: Սակայն եթե ընտրություններ անցկացվեն, մենք կմասնակցենք: Մենք պատրաստվում ենք ընտրությունների 2020 թվականի մայիսի 30-ից, այսինքն, «Հայրենիք» կուսակցության ձեւավորման օրվանից»,-ասաց Բաբայանը:
Նշենք, որ Փաշինյանը հայտարարել է այս տարվա հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին:
Մանրամասն՝ տեսանյութում․