Միասին կարող ենք
կարևոր
1033 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-12 22:26
Աշխարհ

Մենք չենք հրաժարվի նահատակների արյան վրեժխնդրությունից․ Մոջթաբա Խամենեի

Մենք չենք հրաժարվի նահատակների արյան վրեժխնդրությունից․ Մոջթաբա Խամենեի

Իրանի նորընտիր գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին ասել է, որ իրենք չեն հրաժարվի նահատակների արյան վրեժխնդրությունից։

Նա նշել է, որ Իրանը հավատում է հարևանների հետ բարեկամությանը և թիրախավորում է միայն ամերիկյան բազաները, ինչը կշարունակի անել․

«Հորմուզի նեղուցը պետք է շարունակի փակ մնալ։ Ուսումնասիրություններ են անցկացվել նաև այլ ճակատներ բացելու վերաբերյալ այն տարածքներում, որտեղ թշնամին քիչ փորձ ունի և խիստ խոցելի է. դրանք կարող են ակտիվացվել, եթե պատերազմական վիճակը շարունակվի, և եթե դա նպատակահարմար համարվի,- ընդգծել է գերագույն առաջնորդը՝ ավելացնելով,- Տարածաշրջանում ԱՄՆ բոլոր բազաները պետք է անհապաղ փակվեն, հակառակ դեպքում դրանք կենթարկվեն հարձակման։ Իրանը տարածաշրջանում գերիշխանության կամ գաղութային ազդեցության չի ձգտում, և լիովին պատրաստ է միասնության և բոլոր հարևան երկրների հետ ջերմ, փոխադարձ հարաբերությունների»։