|
Փոխարժեքներ
13 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 432.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.6847 |
| GBP | ⚊ | £ 500.62 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Եթե առավոտյան արթնանում եք ու դեռ հայ եք՝ դա ինքնին պատերազմի առիթ է։ Եթե արթնանում եք, ներողություն խնդրում, որ դեռ կաք, ու հարցնում՝ «ինչո՞վ կարող եմ օգտակար լինել Էրդողանին»՝ դա վերջնական ու անշրջելի խաղաղություն է։
Եթե Սևանում լողանում եք՝ դա ջրային ռեսուրսների անօրինական զավթում է ու պատերազմ։ Եթե ափին կանգնած թուրքերից թույլտվություն եք հարցնում ձեռքերը լվանալու համար՝ դա խաղաղություն է։
Եթե զանգերը խփում են՝ դա աղմկային ահաբեկչություն է հարևանների նկատմամբ և պատերազմ։ Եթե զանգերի փոխարեն մուղամ եք միացնում, որ մարդիկ վարժվեն՝ դա խաղաղություն է։
Եթե ասում եք՝ «էս թուփը մերն է»՝ դա էսկալացիա է։ Եթե ադրբեջանցի սահմանապահին հարցնում եք՝ «ձեր վրանը մեր հյուրասենյակում դնե՞ք, թե՞ ննջարանում»՝ դա խաղաղություն է։
Եթե օգտագործում եք «Հայաստանի Հանրապետություն» եզրույթը՝ դա կոնֆլիկտային է։ Եթե ասում եք «Տարածքային միավոր N 29.800 (կամ ինչքան որ կմնա)»՝ դա կառուցողական խաղաղություն է։
Եթե պնդում եք, որ Երևանը 2800 տարեկան է՝ դա պատմական սադրանք է ու պատերազմ։ Եթե ասում եք, որ քաղաքը հիմնադրել է ադրբեջանցի խանը 1918-ին՝ դա խաղաղություն է։
Նիկոլ Փաշինյան՝ ինչ֊որ մի օր ապագայում»։