Միասին կարող ենք
կարևոր
1231 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-12 21:24
Քաղաքական

Արցախի հարցը չի փակվելու նրա հայտարարություններով, կփակվի, երբ տուն գնանք․ Մետաքսե Հակոբյան

Արցախի հարցը չի փակվելու նրա հայտարարություններով, կփակվի, երբ տուն գնանք․ Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․

«Ըստ Նիկոլի՝ պետք է պատժվեն նրանք, ովքեր համարձակվում են հիշեցնել Արցախի մասին։

Պատժվեն նրանք, ովքեր խոսում են վերադարձի իրավունքից։

Պատժվեն նրանք, ովքեր հիշեցնում են Սումգայիթի ջարդերը։

Պատժվեն նրանք, ովքեր արտասանում են «Արցախի Հանրապետություն» անունը։

Նույնիսկ հպարտությամբ է պատմում, որ աշխատանքից հեռացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին՝ որովհետև նա ԱՄՆ փոխնախագահին նվիրել է Արցախի հիմնահարցին վերաբերող գիրք և հիշեցրել մեր ժողովրդի ողբերգության մասին։

Պետք է իսկապես շատ վախենալ ճշմարտությունից, որ այդքան նյարդայնացնի նույնիսկ մի գիրք։

Բայց մի բան պետք է իմանան նիկոլները.

Արցախի անունը քրեականացնել հնարավոր չէ։

Արցախցու վերադարձի իրավունքը վերացնել հնարավոր չէ։

Եվ առավել ևս հնարավոր չէ ջնջել մի ժողովրդի հիշողությունը, որի տները, եկեղեցիները և գերեզմանները մնացել են Արցախում։

Նիկոլական ռեժիմի ղեկավարը կարող է պատերազմ հայտարարել բառերին, գրքերին ու հիշողությանը, բայց պատմության մեջ դա երբեք չի ավարտվել հաղթանակով իշխանության համար։

Արցախի հարցը չի փակվելու նրա հայտարարություններով։

Այդ էջը փակվելու է միայն այն ժամանակ, երբ արդարությունը վերականգնվի, երբ մենք տուն գնանք…»։