Միասին կարող ենք
կարևոր
781 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-13 09:53
Հասարակություն

Լավալում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանի շրջակա այգին վերանվանվեց «Հույսի այգի»

Լավալում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանի շրջակա այգին վերանվանվեց «Հույսի այգի»

Լավալում գտնվող Հայոց Ցեղասպանության հուշարձանի շրջակա այգին պաշտոնապես վերանվանվեց «Հույսի այգի»։

Վերանուանումը կատարուեցաւ Հայոց Ցեղասպանութեան յիշատակի ոգեկոչման ծիրէն ներս՝ շեշտելով այգիին մէջ գտնուող Հայոց Ցեղասպանութեան զոհերուն նուիրուած յուշարձանին նշանակութիւնը։

Լաւալի քաղաքապետական խորհուրդի հայազգի անդամ Սեթա Թոփուզեան յայտնեց, որ այս քայլը մեծ նշանակութիւն ունի Լաւալի հայ համայնքին համար եւ կը մարմնաւորէ համայնքին հանդէպ համերաշխութեան, ինչպէս նաեւ խաղաղութեան եւ արդարութեան արժէքներուն նկատմամբ հաւատարմութիւնը։

Թոփուզեան նաեւ շնորհակալութիւն յայտնեց իր գործընկերներուն եւ Լաւալ քաղաքի վարչակազմին՝ նախաձեռնութեան իրականացման համար ցուցաբերուած համագործակցութեան եւ կատարուած աշխատանքին համար։

Հայաստանում պետական մակարդակով ուրանում են Արցախն ու Ցեղասպանությունը, իսկ դրան զուգահեռ օտար հողում` Կանադայում, հանրային այգի վերանվանում են Հայոց Ցեղասպանության հիշատակին...