կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-03 19:50
Իրավական

Ռոբերտ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը քննող Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ հայտնեց

Ռոբերտ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը քննող Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ հայտնեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, ում մակագրվել էր Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը, ինքնաբացարկի միջնորդությունը բավարարեց:

Վազգեն Ռշտունու խոսքով` գործն ընդունել է վարույթ՝ վստահ լինելով, որ կարող է կայացնել օբյեկտիվ դատական ակտ նշված բողոքի վերաբերյալ:Ավելի վաղ մեղադրող կողմը միջնորդություն էր ներկայացրել նախագահող դատավոր Վազգեն Ռշտունուն ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի՝ անձեռնմխելիության հիմքով Քոչարյանին կալանքից ազատ արձակելուց հետո հետո 2018թ. սեպտեմբերին Ռշտունին լրագրողներից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ որպես իրավաբան՝ Ազարյանի որոշման հետ համաձայն է։