Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եթե ժողովուրդը որոշի, որ մենք այլևս իշխանություն չենք՝ նույն պահին կհեռանանք»:
Նիկոլ Փաշինյանի հերթական սուտ խոսքն է:
Ժողովուրդը երեք տարի է որոշել է, որ առնվազն Հայաստանի կեսի վստահությունը չեք վայելում: Այդ կեսն է՝ Վանաձորի, Գյումրիի, Երևանի և բազմաթիվ փոքր համայնքների բնակիչները, որոնք անցած երեք տարիներում այդ համայնքների ընտրություններում ձեր իշխանությանն անվստահություն են հայտնել:
Այդպես է լինելու նաև մնացած համայնքներում, բայց դուք իշխանությունից ինքնակամ չեք հրաժարվելու:
Դուք, ի հեճուկս ժողովրդի իշխանության, շարունակում եք իշխանություն մնալ և պետություն կործանել:
«Եթե ժողովուրդը որոշի՝ ինքնակամ կկանգնեմ գնդակահարության պատի տակ»:
Սա նույնպես Նիկոլ Փաշինյանի խոստումն է, որը, վստահաբար, ոչ միայն չի անելու, այլ այդ որոշած ժողովրդին բանակով գնդակահարելու հրաման է տալու։ Բայց... բանակն ու մյուս ուժայինները չեն կատարելու հանցավոր ռեժիմի վերջին հանցավոր հրամանը և ձերբակալելու են մահաբեր իշխանության պարագլխին: