Միասին կարող ենք
կարևոր
904 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-13 19:45
Քաղաքական

Դատարանի բակից Սամվել Կարապետյանի 3 աջակից է բերման ենթարկվել

Դատարանի բակից Սամվել Կարապետյանի 3 աջակից է բերման ենթարկվել

Հակակոռուպցիոն դատարանի մոտից ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին։

Նշենք, որ այս պահին Սամվել Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ են հավաքվել Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ իրենց աջակցությունը հայտնելու Սամվել Կարապետյանին։ Այստեղ է նաև Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, որդին՝ Սարգիս Կարապետյանը, նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։

Դատարանն այս պահին քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգելու հարցը։ Այստեղ մեծ թվով ոստիկաններ են բերվել։