|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթի»-ն և «Չելսի»-ն:
Մեկնարկային րոպեներից երկու թիմերը մեծ տեմպ էին հաղորդել խաղին և հաճախակի էին փոխանակվում գրոհներով: «Մանչեսթեր Սիթի»-ն չէր կարողանում հաջող եզրափակել գրոհները։ Խաղակեսի վերջնամասում «Չելսի»-ի ֆուտբոլիստներն օգտվեցին «քաղաքայինների» պաշտպանների սխալից և առաջ անցան հաշվի մեջ: Աչքի ընկավ Կայ Հավերցը:
Երկրորդ կեսի մեկնարկից «Մանչեսթեր Սիթի»-ն նետվեց հետ բերելու կորցրածը և խաղային իրավիճակներից մեկում վնասվածքի պատճառով խաղը շարունակել չկարողացավ Քևին դե Բրույնեն: «Չելսի»-ն ամբողջ երկրորդ կեսում անթերի գործեց պաշտպանությունում և ի վեևջո հաղթեց նվազագույն հաշվով: «Չելսի»-ն իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող:
Առաջին անգամ «ազնվականներն» այս մրցաշարում հաղթել էին 2011/12 մրցաշրջանում: