կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-28 14:19
Հասարակություն

Արարատի մարզում կրակոցներ են արձակել «ԲԻԳ» սուպերմարկետի ուղղությամբ

Արարատի մարզում կրակոցներ են արձակել «ԲԻԳ» սուպերմարկետի ուղղությամբ

Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Մարտի 22-ին   ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ մի քաղաքացի մարտի 19-ին Գեղանիստ գյուղի 28 փողոցի 1/1 հասցեում գտնվող «ԲԻԳ» սուպերմարկետի դիմային 2 ապակիները  կրակոցով կոտրել է:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Մասիսի ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներով Երևան քաղաքում հայտնաբերել և ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 19-ամյա Արմեն Սարգսյանին, այնուհետև տարված բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ, 22-ամյա Սարգիս Խաչատրյանը:

Պարզվել է, որ  որ մարտի 19-ին ՝ գիշերը ժամը 02:00-ի սահմաններում,  Ա. Սարգսյանն ու Ս. Խաչատրյանը եղել են Mercedes մակնիշի ավտոմեքենայով և Գեղանիստ գյուղում գործող սուպերմարկետի մոտ Ս. Խաչատրյանը իր մոտ եղած գազային ատրճանակից կրակոցներ է  արձակել սուպերմարկետի ուղղությամբ, ինչի հետևանքով ապակիները կոտրվել են:

Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ ատրճանակը հայտնաբերելու  ուղղությամբ: