Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են արձակել, գրում է shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ թաղապետարանի շենքի 2-րդ հարկի եվրոպատուհանների վրա կա կրակոցի մոտ 7 հետք:
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանները թաղապետարանի բակում հայտնաբերել են նաև Nissan մակնիշի ավտոմեքենա, որի հետևի ապակու վրա նույնպես առկա է կրակոցի հետք: