|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ամերիկյան ռազմանավը 3 նախազգուշական կրակ է արձակել 4 իրանական մոտորանավերի ուղղությամբ, որոնք մեծ արագությամբ մոտենալիս են եղել Հորմուզի նեղուցին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության 2 պաշտոնյայի:
ԱՄՆ պաշտոնյաների խոսքով`ամերիկյան նավը ռադիոկապ է հաստատել «Իսլամական հեղափոխության պահակների» կորպուսին պատկանող նավերի հետ` պահանջելով դանդաղեցնել ընթացքը, սակայն վերջիններս չեն արձագանքել:
Նշվում է, որ իրանական նավերը ամերիկյան «Մահան» ռազմանավին մոտեցել են 800 մետրի վրա: