Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երկրի Ազգային մեծ ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է օրերս ԱՄՆ մի քանի տասնյակ սենատորների կողմից երկրի նախագահ Ջո Բայդենին ուղղված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ կոչին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ սենատոր, հայամետ Բոբ Մենենդեսի նախաձեռնությանը միացել էր ևս 37 սենատոր. Բայդենին ուղղված կոչում սենատորները պահանջում են նախագահից՝ հետևել Կոնգրեսի օրինակին, ճանաչել Ցեղասպանությունը և հետամուտ լինել 2020 թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոսքերին։
Աքարը նշել է, որ ամեն տարի ապրիլի 24-ին նմանատիպ օրակարգ է առաջ գալիս։ Թուրք նախարարն իր ելույթում շարունակել է թուրքական քարոզչության կեղծ թեզերը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Մասնավորապես՝ Աքարը նշել է, որ «առանց տեղեկատվության՝ ապացույց չի լինում, և բոլոր նրանք, ովքեր նման պնդումներ են անում, պետք է տեղեկացված լինեն հարցից»։
«ԱՄՆ–ի ազգային արխիվում գրված փաստաթղթեր կան, թող ամերիկացի քաղաքական գործիչները, ակադեմիկոսները և ԶԼՄ–ները իրենց նեղություն տան և ուսումնասիրեն։ Վուդրո Վիլսոնի հրամանով՝ գեներալ Ջեյմս Հարբորդը 1919 թ. եկել էր Թուրքիա և 58 օր ուսումնասիրություններ արել։ 50 հոգանոց պատվիրակությունը եկել է այն եզրահանգման, որ «այստեղ ոչ մի ցեղասպանություն չի եղել, երկու կողմերն էլ մեծ վիշտ են ունեցել»։ Խոսքը 1603 էջանոց զեկույցի մասին է։ Այդ պատճառով պետք է ուսումնասիրվեն ԱՄՆ արխիվները, հատկապես ամերիկացիները պետք է դա տեսնեն։ Քանի որ այդ զեկույցում գրված է, որ հայերն ու թուրքերը 500 տարի իրար հետ խաղաղ գոյակցել են և առանց արտաքին միջամտության ևս 500 տարի կարող են միասին ապրել»,– հայտարարել է թուրք նախարարը։