կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-04 13:08
Աշխարհ

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ժամանակի խնդիր է. Լիտվայի նախագահ

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ժամանակի խնդիր է. Լիտվայի նախագահ

Փաստացի, Թուրքիան փոխվում է: Դրա վառ ապացույցն այն է, որ մենք տեսնում ենք բավականին ագրեսիվ գործողություններ, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է լիտվական Delfi գործակալությունը՝ Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի խոսքերին հղումով:

Լրատվամիջոցի հետ զրույցում Լիտվայի նախագահը, արձագանքելով լրագրողի այն հարցին, թե ի՞նչ կարծիքի է Նաուսեդան Թուրքիայի մասին, քանի որ Էրդողանը բացահայտ սպառնում է Եվրոպային և հորդորում թուրքերին ունենալ բազմաթիվ երեխաներ, որպեսզի նրանք դառնան «Եվրոպայի ապագան», բացի այդ՝ նրա բանակը հարձակվում է քրդերի, ՆԱՏՕ-ի այլ երկրների դաշնակիցների վրա, և Թուրքիան ենթարկվում է իսլամացման, այն արագորեն հեռանում է այն արժեքներից, որոնց հիման և որոնք պահպանելու համար ստեղծվել է ՆԱՏՕ-ն, և արդյոք Արևմուտքը համամիտ է «այս» Թուրքիայի հետ` նկատի ունենալով Ռուսաստանի արժեքային հեռացումը Արևմուտքից», պատասխանել է.

«Թուրքիան փոխվում է: Դրա վառ ապացույցն այն է, որ մենք տեսնում ենք բավականին ագրեսիվ գործողություններ, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը: Հենց այս առումով հարց է առաջանում՝ արդյո՞ք Արեւմուտքը կհասնի որևէ դրական արդյունքի՝ Թուրքիայից հեռանալով, կամ որևէ որոշում կայացնելով դրա կամ ՆԱՏՕ-ին անդամակցության հետ կապված: Խնդիրն այն է, թե արդյո՞ք սա ավելի շատ խաղաղություն կբերի տարածաշրջանին և ընդհանուր առմամբ աշխարհին:

Միևնույն ժամանակ, սակայն, Թուրքիայի դերը տարածաշրջանում, ինչպես փախստականների, այնպես էլ ռազմական ուժի առումով, շարունակում է մնալ գերակա: Հնարավոր է, որ այս պահին անհրաժեշտ է բացահայտորեն անդրադառնալ Թուրքիային առաջ քաշած խնդիրներին, բայց միևնույն ժամանակ վերահսկել իրավիճակը՝  եզրակացություններ անելով, թե ինչ կարող է տեղի ունենալ ապագայում, առանց որևէ առարկայական ու էական որոշումների կայացման, քանի որ Թուրքիայի դերն ու նշանակությունը մնում է շատ կարեւոր`պայմանավորված վերոհիշյալ հանգամանքներով»: