կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-25 09:38
Հասարակություն

Ես ծնողներ գիտեմ, որ դեռ ԴՆԹ չեն հանձնել, իրենց նորից խնդրում, հորդորում եմ, գնացեք, էդ ԴՆԹ-ն հանձնեք, ումը որ չի համընկել ոչ մեկի հետ, տվյալները փոխանցում են հակառակորդին. Արսեն Ղուկասյան

Ես ծնողներ գիտեմ, որ դեռ ԴՆԹ չեն հանձնել, իրենց նորից խնդրում, հորդորում եմ, գնացեք, էդ ԴՆԹ-ն հանձնեք, ումը որ չի համընկել ոչ մեկի հետ, տվյալները փոխանցում են հակառակորդին. Արսեն Ղուկասյան

Ես անձամբ չեմ ստուգել, բայց կարծում եմ, որ «Սպայկայի» ֆուռերում մարմիններ կան, հենց այնպես այնտեղ կանգնած չեն: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը:

«Նախ էնտեղ մարմիններ կան, որ ԴՆԹ-ն արվել է,  բայց ոչ մեկի հետ չի համընկել, դե ինչ պետք է անեն: Ես ծնողներ գիտեմ, որ առ էսօր ԴՆԹ չեն հանձնել, իրենց նորից խնդրում, հորդորում եմ, գնացեք, էդ ԴՆԹ-ն հանձնեք, չեմ ուզում, որ էդ վատ լուրը լսեք, բայց ումը որ չի համընկել ոչ մեկի հետ, փոխանցում են հակառակորդին տվյալները: Նրանք էլ պետք է ստուգեն, որ փոխանակում անեն: Այնպես որ գնացեք անպայման հանձնեք էդ ԴՆԹ-ն, եթե թուրքերին էլ չեղավ եղբայրական գերեզմանում են թաղելու»,-ասաց նա:

Արսեն Ղուկասյանի խոսքով՝ մոտ 150 չճանաչված մարմին կա:

Ինչ վերաբերում է Շուշի-Կարմիր Շուկա ճանապարհին, ապա ըստ Ղուկասյանի՝ ճանապարհը թուրքերին չի հանձնվելու, այլ՝ «երկու կողմից էլ  պոստերը հետ են քաշվում, և՛ մենք ենք հետ քաշում մեր պոստերը, և՛ հակառակորդն է հետ քաշում… և ճանապարհը հսկվելու է ռուս խաղաղապահների կողմից»:

Մանրամասները՝ տեսանյութում: