|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արդեն երկրորդ տարին անընդմեջ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն են ստանում այցելելու և տեսակցելու իրենց զավակներին: Այս տարի Տավուշի, Սյունիքի մարզերի և ՀՀ հարավարևելյան սահմանամերձ տարածքների զորամասեր կուղևորվեն շուրջ 1000 ժամկետային զինծառայողների ծնողներ Երևանի բոլոր վարչական շրջաններից:
Հայաստանի հարավարևելյան սահմաններ ուղևորվող ավտոբուսները մեկնել են մայիսի 16-ի ուշ երեկոյան քաղաքապետարանի վարչական շենքի հարակից տարածքից, իսկ Տավուշի և Սյունիքի մարզեր ուղևորվող ավտոբուսները՝ մայիսի 17-ի վաղ առավոտյան:
Ծնողների այցի համար տրամադրված ավտոբուսները ճանապարհին ուղեկցում էին ճանապարհային ոստիկանության մեքենաները, ավտոբուսներում կային բժիշկներ:
Այցը նախաձեռնում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ում խոսքով՝ այսպիսի այցերը լինեն շարունակական, ավելի հաճախակի ու բազմամարդ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: