| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ կառավարությունը կկրճատի բիզնեսի համար կանխավճարը պետական գնումների մրցույթներին մասնակցելու համար: Այս մասին ԱԺ նիստում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նրա խոսքով՝ կառավարությունն արդեն քննարկում է բանաձեւի նախագիծը:
Այնուամենայնիվ, եթե գնման համար պայմանագիրը չգերազանցի 25 միլիոն դրամը, կանխավճարը կկազմի 15%, բայց եթե այն լինի 25-75 միլիոնի չափով, ապա նույն 15%-ը կներկայացվի բանկից կամ ապահովագրական ընկերությունից երաշխավորության տեսքով: 75 միլիոն դրամ եւ ավելի պայմանագրերի դեպքում պահանջվում է 30% երաշխիք:
Ընկերությունների համար, որոնք ունեն վարկանիշներ մեծ եռյակի համաշխարհային ֆինանսական գործակալություններից, ինչպիսիք են Moody’s-ը, Fitch-ը եւ S&P-ը, որեւէ կանխավճար չի պահանջվի, քանի որ վարկանիշն ինքնին կդառնա դրանց հուսալիության երաշխիք:
Այսպիսով, ինչպես նշեց փոխվարչապետը, ընկերությունները կազատվեն պայմանագրի ամբողջ արժեքի չափով երաշխավորված վճարներից եւ ստիպված չեն լինի լրացուցիչ միջոցներ ներգրավել դրա համար՝ թեկուզ ժամանակավորապես:
«Սա ավելի մեծ թվով ընկերությունների հնարավորություն կտա հասանելիություն ստանալ պետական գնումների նկատմամբ»,-նշեց Ավինյանը՝ հավելելով, որ այդ շուկան գերազանցում է տարեկան 500 միլիոն դոլարը: