Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այսօր ստորին վերջույթների ամպուտացիաներ ունեցող 8 զինծառայող առաջին անգամ քայլեց ոտքերի պրոթեզներով:
Զինվորի տանն անցկացված միջոցառման ընթացքում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ ձեռք բերված՝ պրոթեզավորման ժամանակակից սարքավորումների, պրոթեզավորման մասնագետների և բժիշկների շնորհիվ առաջին արդյունքներն արդեն տեսանելի են:
«Աշխարհի ամենահայրենասեր տղաներն իրենց քայլերն են անելու, ինչը մեծ ուրախություն և հպարտություն է: Մեր սուրբ պարտքն է տղաներին վերադարձնել սոցիալական կյանք: Պրոթեզավորման գործընթացն իրականացնելու համար ունենք բարձր որակի պրոթեզավորման համակարգեր և մասնագետներ»,- շեշտեց ԵՊԲՀ ռեկտորը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն ընդգծեց, որ պրոթեզավորման ժամանակակից լաբորատորիայում հայենիքի պաշտպանները կստանան անհրաժեշտ վերականգնողական ծառայությունները բարձրակարգ մասնագետների կողմից: «Հայրենիքի սահմանները պաշտպանելիս վիրավորում ստացած զինծառայողների առողջության վերականգնումը մեր բոլորի պարտականությունն է»,- ասաց հիմնադրամի գործադիր տնօրենը:
Միջոցառման ժամանակ հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթը ներկայացրեց վիրավոր զինվորների պրոթեզավորման ծրագիրը և նրանց արձանագրած հաջողությունները:
Նշենք, որ այս տարվա սկզբից Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվել է նիդերլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիա, որը համալրված է Ottobock գերմանական ապրանքանիշի ոտքի պրոթեզներով: Այստեղ յուրաքանչյուր զինվորի հետ անհատական աշխատանք է վարում և հայ մասնագետներին խորհրդատվություն տալիս հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթը: