Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդ, որը ոչինչ չունի այս երկրի համար արած, ամբողջ կենսագրությունը հանձնման, հայրենազրկման ու դավաճանության հետ է կապված, կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրող, մեր հայրենիքը հանձնող, մեր ազգային արժեքների վրա ոտնձգություն անող, մեզ բաժան-բաժան անող, բոլոր այս տարիների ընթացքում ոչ մի պատերազմի չմասնակցած մարդը խոսում է կղերաֆեոդալիզմից, հայրենիքը սիրելուց, և մեղադրում է պատերազմների միջով անցած, պատերազմներ ու արժանապատվություն պարգևած մարդկանց։ Այս մասին «Հայելի» ակումբում նշել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցին, որն Ադրբեջանն էր պատրաստել ու այդպես էլ մինչ այսօր եթեր չի հեռարձակել։ Նրա խոսքով՝ թեպետ այն պարտադրանքի ներքո կարող է լինել, բայց այնուամենայնիվ հետաքրքիր դրվագներ կարող էր պարունակել։ Դանիելյանը որևէ մեկնաբանություն Արայիկ Հարությունյանի մասին չի տվել, բայց նշել է, որ նա ազատությունից հետո պետք է հայտարարի, թե ի՞նչ պայմանավորվածություններ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Դանիելյանը խոսել է Արցախի հանձնման, Փաշինյանի հաջորդական քայլերի ու պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելու մասին։
Դանիելյանը Կիրանցում տեղի ունեցող դեպքերին նույնպես անդրադարձել է։ «Սա ուղիղ մարդկանց հանցակից դարձնելու, վաղը պատասխանատվությունն այդ մադկանց վրա թողելու համար է։ Մարդկանց ստիպում են, որ մարդիկ այդ դիմումները գրեն ու ստանան փոխհատուցում կոչվածը։ Դիմումի մեջ մի քանի անգամ կրկնվում է խնդրանք բառը, որ խնդրում են այն տարածքները, որոնց կադասդտրի վկայականները այդ մարդիկ ունեն, տրամադրեն։ Չլսված բան է։ Մի փաստաթուղթ են ստորագրում, որով վաղը այդ տարածքները հանձնելու ամբողջ պատասխանատվությունն այդ մարդկանց վրա է դրվելու»։
Զրույցի մաս են կազմել հունիսի 12-ի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերչուկում տեղի ունեցած դեպքերը, այդ հարցում միջազգային հանրության լռությունը, ոստիկանական բարեփոխումներն ու նրանց ապօրինի գործողությունները։
Դանիելյանը խոսել է Սրբազան շարժման անդամ Սուրեն Պետրոսյանի մասին: Ըստ Դանիելյանի՝ երկրորդ կարծիք չկա, որ մարդիկ հավաքվել են բացառապես Բագրատ սրբազան ֆենոմենի շուրջ. «Ինքը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի մեջ չի մտել, Սուրենն այդ պահին Ոսկեպարում էր որոշակի մարդկանց հետ: Հենց որ շարժումը սկսվեց ու թափ առավ գյուղերում, Սրբազանն առաջարկեց, որ երբ պիտի քայլեինք, գայինք Երևան, լիներ նաև Սուրենը, ես չառարկեցի: Ես առանձնապես խնդիրներ չեմ սարքել դրանից, չեմ խոչընդոտել, թեպետ շատ-շատ արժանավոր մարդիկ կային, որոնք էդ շարժման ակունքներում կանգնած են եղել, ռազմական գործիչներ և այլն, որոնք և՛ պատրաստ էին, և՛ արժանի էին, որ լինեին: Դա Սրբազանի մեծահոգության և այսպես ասած քայլի շնորհիվ է, որ Սուրենը եկավ և մեզ հետ քայլեց: Պարզ է, որ մարդիկ, որ հավաքվել են, Սրբազան հոր շուրջն են հավաքվել: Կարող է մի քանի հոգի ինձ համար էին եկել, մի քանի հոգի՝ Սուրենի համար, բայց պարզ է, չէ՞, որ շարժումը հստակ ունի առաջնորդություն, դա Սրբազան հոր առաջնորդությունն է: Ամեն անգամ փորձել սա ուրիշ կերպ ներկայացնել… Չեմ ուզում ուրիշ բառեր օգտագործել, առնվազն արդար չէ: Շարժումը քեզ շատ բան է տվել, բերել է առաջին շարք, եթե դու չես գնահատում, չես արժևորում, գիտե՞ք՝ ինչ կա, մարդու արածը գնահատելը մեծագույն արժեք է: Եթե դու այդ արժեքների կրողը չես, ի՞նչ ասեմ: Ասել, որ շարժումը մարո՞ւմ է: Ո՞վ է ասել, որ մարում է»:
Մանրամասն՝ տեսանյութում