Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտ 22-ին ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ։
«Ի շարս բազմաթիվ հարցերի՝ ներկայացրեցինք հետպատերազմյան Արցախում ստեղծված իրավիճակն ու լրջագույն մարտահրավերները։ Երկուստեք կարեւորեցինք ռազմագերիների անհապաղ վերադարձի առաջնահերթ խնդիրը։ Անդրադարձ կատարվեց մարդու հիմնարար իրավունքների տապալման փաստին, սոցիալական ծանր վիճակի առկայության եւ ազգային անվտանգությանը սպառնացող բազմաթիվ խնդիրների եւ այդ խնդիրների հավանական լուծումներին՝ համատեղ ջանքերով։
Երբ հայրենիքում անիշխանություն է տիրում, ազգային ուժերը ստիպված են լինում իրենք ստանձնել այս կարեւորագույն աշխատանքները»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արշակ Մեսրոպյանը։