|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սուպերվարչապետական համակարգի փոփոխությանը պետք է բալանսավորված գնալ. լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մարդիկ ուզում են, որ դա մեկ օրում արվի: Այո, դա կարելի է մեկ օրում անել, բայց հանկարծ կարող է պարզվել, որ ամբողջ իշխանությունը կաթվածահար եղավ, և երկրում անիշխանություն ստեղծվեց: Անկեղծ ասեք ` այդ ի՞նչ սպառնալիք ենք մենք ստեղծում այսօր երկրում ժողովրդավարության, թափանցիկության համար: Այսօր Հայաստանի պետական կառավարման համակարգը թափանցիկ է` առավել քան երբևէ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք դրա համար ջանք են թափում: Դա մեր սկզբունքն է և այնպես չէ, որ մենք հասել ենք կառավարական աթոռների և դրանից հետ ենք շրջվում: Ի՞նչ է տեղի ունեցել, այսինքն: Համոզվեցիք, թե վերջին 9 ամիսներին Հայաստանում դիկտատուրա՞ է հաստատվում»,- ասաց նա:
Դիտսարկմանը` երբ պատգամավոր էիք, ասում էիք` կառավարությանը պետք է անպայման ասող լինի, Փաշինյանը կատակով արձագանքեց. «Հիմա կա ասող, ես եմ այդ ասողը»:
Հակադարձմանը` ասողն էլ է, լսողն էլ, Փաշինյանը պատասխանեց. «Կառավարությանը ասող կա, և խորհրդարանն այդ դերը ստանձնում է ու կշարունակի ստանձնել»: