կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-14 16:50
Տնտեսական

Փաշինյանը «չագուչում» է տնտեսության առանցքային ճյուղերից մեկը և դա անում է բացառապես դրդված իր անձնական և քաղաքական շահերից. Թադևոս Ավետիսյան. ArmDaily.am

Փաշինյանը «չագուչում» է տնտեսության առանցքային ճյուղերից մեկը և դա անում է բացառապես դրդված իր անձնական և քաղաքական շահերից. Թադևոս Ավետիսյան. ArmDaily.am

12 օրից ավել է՝ իշխանությունը թույլ չի տալիս խտանյութի արտահանումը․ արդեն մոտ 20 մլն դոլար չի մտել Հայաստան, այսօր էլ հայտնի դարձավ, որ ԱԱԾ–ի «Ալֆա» ջոկատը, առավոտյան ժամը 10։30–ի սահմանում, առանց համապատասխան որոշման, ներխուժել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի վարչական շենք։

 ArmDaily.am-ի հետ զրույցում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասաց, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը և այսօրվա քաղաքական խմբակը փաստացի քաղաքական հաշվեհարդար է տեսնում տնտեսության այն ճյուղի նկատմամբ, որի ներկայացուցիչները իր քաղաքական հակառակորդներն են։ «Այսինքն, հիմա Փաշինյանը «չագուչում» է տնտեսության կարևորագույն, առանցքային ճյուղերից մեկը և դա անում է բացառապես դրդված իր անձնական և քաղաքական շահերից։ Սա էլ պատճառը նաև, որ օրերս կառավարության արտահերթ նիստով պետական տուրքի փոփոխություն կատարեց, ըստ որի՝ պղնձի և մոլիբդենի հանքանյութի արտահանման համար հարկային բեռը ավելացնում է։ Կարծում եմ, այս շղթայի մեջ է, որ նաև խոչընդոտվում է արտահանումը։ Հարկային բեռի նման բարձրացումը փորձ է պատժելու քաղաքական հակառակորդներին։ Թե ինչ տեղի կունենա՝ ակնհայտ է, որ իրենց հետաքրքիր չէ։ Մինչդեռ պղնձի և մոլիբդենի արտահանման ոլորտը ոչ թե միայն այս իշխանության օրոք, այլև անկախացումից ի վեր՝ մեր արտահանման հիմնական ուղղություններից է։ Հատկապես, վերջին 3 տարիների արտահանման որոշակի կայությունը և, հատկապես, 2020 թ-ի արտահանման անկման դեմը հենց այս ոլորտն է առել»։

Նա ընդգծեց, որ վերջին 3 տարիներին պղնձի և մոլիբդենի արտահանման ծավալները, դրամական արտահայտմամբ արտահանումը աճել է ամենաբարձր տեմպով։ «Գրեթե 1/3-ը մեր արտահանման կառուցվածքում հենց այս ոլորտի մասնաբաժինն է կազմում։ Հիմա նման չմտածված փոփոխությունները՝ հարկային բեռի ավելացումը և վարչական խոչընդոտներով արտահանման արգելումը բերելու է կոնկրետ հետևանքների։ Արդեն արձանագրվել է, որ արտարժույթի մոտքերը նվազում են, այն էլ այս պայմաններում, երբ արժութային շուկան անհանգիստ վիճակում է և ԿԲ-ն ողջ գործիքակազմի կիրառմամբ մի կերպ կարողանում է կարճաժամկետ կտրվածքով կայունացնել արտարժույթի շուկան։ Այս պարագայում արտարժույթի ներհոսքի կրճատումը բերելու է անխուսափելի հետևանքների՝ ազգային արժույթի արժեզրկման։ Եթե իրացման խնդիրներ են առաջանում և ավելանում է հարկային բեռը՝ սա կարևոր մակրոգործոն է։ Փաստացի, նաև ծավալների կրճատումը կարող է հանգեցնել աշխատատեղերի կրճատման։ Եթե եկամուտները էապես կրճատվում են, ապա պետք է կրճատվեն նաև ծախսերը, խոսքը աշխատավարձերի մասին է, ընդ որում՝ խոսքը գնում է 1000-ավոր մարդկանց աշխատատեղերի մասին»։

 
 
 

Նա նաև ընդգծեց, որ այս ոլորտը նաև կարևոր մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի և ազդեցություն է ունենալու ընկերության հետ առնչություն ունեցող փոքր և միջին ընկերությունների վրա, որոնք ապրանքներ են մատուցում կամ ծառայություններ մատուցում այս տնտեսվարող սուբյեկտին։

«Սա մեծ ազդեցություն ունի նաև մեր ՀՆԱ-ի համար, խոշոր հարկատու է, և ծավալների կրճատումը հանգեցնելու է հարկային մուտքերի նվազման։ Հիմա փորձում են հարկային բեռի ավելացման հաշվին մեր մուտքերն ավելացնել, սակայն որևէ կերպ հաշվարկված չէ, թե այդ նոր հարկային բեռի ավելացումը ինչ հետևանքներ կունենա ընկերության շահութաբերության տեսանկյունից, կառավարության միակ հիմնավորումն այն է, որ միջազգային շուկայում գներն ավելացել են, բայց ես առիթ եմ ունեցել ասելու, որ եթե որևէ ոլորտում կան գերշահույթներ, ապա դրա լուծումը ճաշակով ու քաղաքական շահերի դրդմամբ այս կամ այն ոլորտի վրա հարկային բեռ դնել կամ հանելը չպետք է լինի, այլ ընդհանուր մոտեցումը, որովհետև մենք մենիշխանություն չենք, որտեղ թագավորն է որոշում ով որքան հարկ պետք է վճարի, մոտեցումը պետք է լինի շատ պարզ, թող սահմանեն շահութահարկի իրական և արդյունավետ դրույքաչափեր, այսինքն, շատից՝ շատ վերցնեն, քիչ շահույթից՝ քիչ, ու սա պետք է վերաբերի ոչ միայն կոնկրետ անձանց, այլ պետք է վերաբերի բոլոր ոլորտի։ Ի վերջո, միայն հանքարդյունաբերության ոլորտում չէ, որ գերշահույթներ կան»։