|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական զինված ուժերին մեղադրել է Թուրքիայի Քիլիս նահանգը հրթիռակոծելու մեջ:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նախօրեին հայտարարել էր Սիրիայից հրթիռային հարձակման մասին Թուրքիայի Քիլիս նահանգի վրա: Զոհեր չեն եղել։ Թուրքիան ռուսական կողմին տեղեկացրել է միջադեպի մասին:
«Երեկ Քիլիսը խոցած հրթիռները արձակվել են ռեժիմի կողմից (Բաշար Ասադի), և մենք պատասխանել ենք այնպես, ինչպես պետք է պատասխանեինք: Այս հարձակումներն անընդունելի են, մենք դրանց պատասխանել ենք և կպատասխանենք բազմակի ուժով»,- լրագրողներին ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Սիրիայի օրինական՝ Բաշար Ասադի իշխանությունը վայելում է ՌԴ ռազմաքաղաքական աջակցությունը։