|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Դամասկոսը հայտնել է, թե որն է եղել իսրայելական օդուժի այսօրվա թիրախը: Սիրիայի բանակի եւ զինված ուժերի ընդհանուր հրամանատարությունը հայտարարել է, որ Իսրայելի ռազմական ուղղաթիռները խախտել են երկրի օդային տարածքը եւ հարվածներ հասցրել սիրիական ռազմական գիտահետազոտական կենտրոնին: «ՍԱՆԱ» պետական լրատվական գործակալության հաղորդմամբ` այս կենտրոնը, որը զգալի վնասներ է կրել, մեծ նշանակություն ուներ Ջամրայա թաղամասի ինքնապաշտպանությունը կազմակերպելու առումով:
Հայտարարության մեջ նշվում է, որ կատարվածը վկայում է` Իսրայելի եւ Բաշար ալ Ասադի վարչակազմին դեմ երկրների գլխավոր խնդիրը Սիրիայի կենսական եւ ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները ոչնչացնելն է: