Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP) Ադրբեջանին 1 միլիոն դոլար է հատկացնում Ադրբեջանին՝ Արցախի օկուպացված տարածքներում ականազերծման համար:
Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը և UNDP-ի մշտական ներկայացուցիչ Ալեսանդրո Ֆրակասետին փաստաթուղթ են ստորագրել «Հակամարտությունից հետո հասարակական անվտանգության վերականգնում» ծրագրի ֆինանսավորման մասին. հաղորդում է UNDP-ի Բաքվի գրասենյակի մամուլի ծառայությունը:
«1 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը կուղղվի ANAMA-ին աջակցելուն՝ անձնակազմի վերապատրաստման, ականազերծումներին, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերի վերազինման և տեղակայման և չպայթած զինամթերքի վերացման համար»,- հայտնում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ հայտնել էր, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից (ռազմական գործողությունների ավարտից հետո) Ղարաբաղի ականապատ դաշտերում պայթել է 96 մարդ (այդ թվում՝ զինվորական), որոնցից 18-ը մահացել են, 78-ը՝ վիրավորվել: