կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-15 11:34
Քաղաքական

ԱՄՆ-ը 5 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում երիտասարդների հետ աշխատանքի համար

ԱՄՆ-ը 5 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում երիտասարդների հետ աշխատանքի համար

Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պատրաստ է 5 միլիոն դոլար հատկացնել՝ Հայաստանի երիտասարդությանը «հասարակության մեջ ժողովրդավարական սկզբունքների և պրակտիկայի խթանման գործում» ներգրավելու համար։ Այս մասին ասվում է դրամաշնորհի նկարագրության մեջ։

Ըստ փաստաթղթի՝ վերջին մի քանի տարիների ընթացքում հայ երիտասարդներն ակտիվորեն մասնակցում են նաև երկրի քաղաքական կյանքին: Այսպես՝ նման մասնակցությունը հատկապես վառ արտահայտվել է հանրապետությունում, այսպես կոչված, «Թավշյա հեղափոխության» ընթացքում՝ 2018 թ., երբ երկրի վարչապետ դարձավ ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը (ներկայումս՝ Հայաստանի նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնակատար)։

Սակայն ներկայումս, ինչպես ասվում է դրամաշնորհի նկարագրության մեջ, Հայաստանի բնակիչների ներգրավվածությունը քաղաքականությանը վերաբերող հարցերում հիմնականում ներկայացվում է քվեարկելու, կառավարությանը հրապարակավ քննադատելու կամ չհնազանդվելու հնարավորությամբ:

Ամերիկացի փորձագետների կարծիքով՝ երկրում անհրաժեշտություն է առաջացել հասարակությանը տեղեկացնել այն հաստատությունների աշխատանքի մասին, որոնց միջոցով կարող է արտահայտել իր տեսակետները կամ դժգոհությունը:

Այսպիսով, USAID-ը, խոսելով իր նոր նախաձեռնության մասին, նշում է, որ այն նպատակ ունի ներգրավելու Հայաստանի երիտասարդությանը «հավաքական գործողություններում, որպեսզի ... ազդի պետական քաղաքականության վրա և կառավարությանը պատասխանատվության ենթարկի»:

Այս գործողությունը, ըստ ամերիկյան գործակալության, երիտասարդ տղամարդկանց և կանանց շրջանում կխթանի պատասխանատվության զգացումը, որն անհրաժեշտ է  քաղաքացիներին «ժողովրդավարական հասարակության համար» և նրանց հնարավորություն կտա ակտիվորեն մասնակցելու Հայաստանում «ժողովրդավարական ինստիտուտներին աջակցելուն ուղղված» քաղաքացիական նախաձեռնություններին:

USAID-ը պատրաստ է նախաձեռնության շրջանակներում աշխատանքների համար հատկացնել մինչև 5 մլն ԱՄՆ դոլար:

Ավելի վաղ հաղորդվել էր USAID-ի`Հայաստանում «քաղաքացիական հասարակության ամրապնդման» ուղղությամբ աշխատանքները շարունակելու ծրագրերի մասին: