կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-03-16 12:02
Հասարակություն

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-12 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-12 աստիճանով

Մարտի 16-19-ը առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ․, առանձին շրջաններում` քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ․ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ն աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 16-19-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Մարտի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: