|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մարտունիում շմոլ գազի արտանետման հետևանքով 15 տարեկան երեխա է մահացել: Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
«ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոնում և Ոստիկանության Մարտունու բաժնի հերթապահ մասում ժամը 22:10-ին ահազանգ է ստացվել Մարտունի քաղաքի բնակելի տներից մեկում մահացած 15-ամյա բնակիչ Տ.Ղ.-ի մասին:
Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ պատանին գտնվել է լոգարանում և մահացել է շմոլ գազի արտանետումից:
ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
Ներքին գործերի նախարարությունը կրկին զգուշացնում և հորդորում է՝ պահպանել կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության պահանջները և ներտնային գազասպառման համակարգի անվտանգ շահագործումը: Զերծ մնալ դժբախտ ելքով պատահարներից և արտակարգ իրավիճակից»,-ասված է հայտարարությունում: