Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է.
«2018-ի հունիսին էր, կարծեմ, որ նիկոլամեդիան (օր.՝ «Ազատություն» ռադիոկայանը) սկսեց թեմա շրջանառել, որ թեպետ Աշոտ Փաշինյանը ընդունվել է Տարտուի համալսարան, բայց դիմում է գրել, որ գնա բանակ ծառայի, ընդ որում խնդրել է, որ ծառայի Արցախում ու հենց առաջնագծում։
Իրականում սկզբում վատ մեսիջ չէր, թե. «տեսե՛ք, վարչապետի տղան էլ է գնում Արցախ ծառայելու»։
Հետո նիկոլական քարոզչամեքենան այնքան աշոտիկախեղդ արեց հանրությանն իր այդ ծառայելով (ինչպես հետո էլ էռատոխեղդ էր անում), որ համը լրիվ դուրս եկավ...
Ինչևէ, մի հարց է մնում. էդ Տարտուի համալսարանն ի՞նչ եղավ։ Կարծես թե վաղուց արդեն մեկնած պիտի լիներ ուսումը շարունակելու»: