|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրել է․
«Արցախը Նիկոլ Փաշինյանից ստանալուց հետո Թուրքիան ու Ադրբեջանն անցել են Հայաստանի դեմ հարձակման: Իրենց խանգարում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, որը հեռացնելու համար օգտագործում են Հայաստանում գործող թուրքական 5-րդ շարասյանը:
Ալիևը պահանջում է վերացնել ՀՀ անկախության հռչակագիրը, որն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին: Թուրքիան էլ ամբողջությամբ ուզում է մխրճվել Հայաստանի մեջ, սակայն ռուսական գործոնը խանգարում է այդ ծրագրին:
Ուշագրավ է, որ հենց օգոստոսի 23-ին Թուրքիան որոշել է ակցիա անցկացնել Գյումրիի ռուսական ռազմաբազայի դեմ: Այն ռազմաբազայի, որը մեր երկրի անվտանգության ապահովման կարևոր հենասյուներից է:
«Մայր Հայաստանը» խստորեն դատապարտում է այդ ամենը: Մենք բոլոր քաղաքական մեթոդներով պաշտպանելու ենք ՀՀ շահերը»։