կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-14 11:39
Քաղաքական

Մերժե՛նք դիկտատուրան. ընտրություններ` առանց Նիկոլի. Արման Վարդանյան

Մերժե՛նք դիկտատուրան. ընտրություններ` առանց Նիկոլի. Արման Վարդանյան

«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը գրում է․

«Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հրաժարական տա, և անհապաղ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ այն պարտադիր պայմանով, որ նա չպետք է մնա` որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար:
 
Ընտրությունների պետք է գնալ միմիայն այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցրած մարդու պաշտոնից հեռանալու դեպքում:
 
Հետևաբար, պետք է միահամուռ կերպով համախմբվել և է՛լ ավելի ուժեղացնել սահմանադրությամբ թույլատրված զանգվածային անհնազանդության ակցիաները, երթերն ու տեղային ապստամբությունները:
 
Չպետք է թույլ տանք, որ ձախողած ղեկավարը արտահերթ ընտրությունների ընթացքում շարունակի պաշտոնավարել` որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, քանի որ, իմ տեղեկություններով, քաղաքական ուժերի հետ կուլիսային հանդիպումներում Փաշինյանը փորձում է ամեն բան անել որևէ ձևով վարչապետի աթոռին մնալու համար:
 
Մերժե՛նք Նիկոլին:
 
Մերժե՛նք պարտությունը:
 
Մերժե՛նք աղքատությունը:
 
Մերժե՛նք դիկտատուրան»: