Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Անգլիական «The Economist» հանդեսի այս շաբաթվա համարի շապիկին Թուրքիայի դրոշի ֆոնին պատկերված է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուրվագիծը՝ «Թուրքիայի մոտեցող դիկտատուրան» գլխագրով: Նույն վերնագրով հոդվածում անդրադարձ է կատարվել մի քանի ամիս անց Թուրքիայում տեղի ունենալիք նախագահական ու խորհրդարանականա ընտրություններին, գրում է ermenihaber.am-ը։
«Դրսից նայողները պետք է ուշադրություն դարձնեն Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններին, որոնք Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերով կանցկացվեն մայիսի 14-ին։ Որովհետև գնալով անհավասարակշիռ դարձող նախագահի օրոք երկիրը աղետի եզրին է հասել: Ընտրություններին ընդառաջ Էրդողանի գործողությունները առանց այդ էլ թերի ժողովվրադավարություն ունեցող երկիրը կարող են տանել դեպի բռնապետություն»,- ասված է հոդվածում:
Այնուհետև հոդվածում ծավալուն անդրադարձ է կատարվում Էրդողանի կառավարման տարիներին նրա վարած քաղաքական գծի աստիճանական փոփոխությանը: Հիշեցվում է, որ Էրդողանի վարչապետ դառնալուց հետո 2003-ին ու հաջորդող մի քանի տարիներին Թուրքիայում տնտեսական կայունություն հաստատվեց, գեներալներին արգելվեց խառնվել քաղաքականությանը և քրդերի հետ երկխոսություն սկսվեց:
«Սակայն պարոն Էրդողանը որքան երկար մնաց իշխանության ղեկին իշխանության ղեկին,այնքան ավելի ավտոկրատ էր դառնում: 11 տարի վարչապետ լինելուց հետո նա ընտրվեց նախագահ և նախկինում թույլ այս պաշտոնը սկսեց վերածել բռնաճնշումների պաշտոնի։ 2016-ի հեղաշրջման փորձից հետո տասնյակ հազարավոր մարդիկ պաշտոնանկ արվեցին կամ ձերբակալվեցին»:
Հոդվածի հեղինակը նշում է, որ Էրդողանն ներկայում հաստատուն կերպով «իրենով է արել» բոլոր ինստիտուտները, քայքայել հավասարակշռման և վերահսկման մեխանիզմները, լրատվամիջոցների մեծ մասը վերածել է պետական քարոզչության գործիքի ու փաստացի գրաքննում է ինտերնետը:
Նշվում է նաև, որ Էրդողանը բանտարկել է բազմաթիվ քննադատների, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդներին ու վերացրել է իր մրցակիցներին ԱԶԿ-ի ներսում:
«Մոտենում է իր իշխանության երրորդ տասնամյակը, և նա նստած է մեծ պալատում և հրաման է տալիս պալատականներին, ովքեր չեն համարձակվում ասել նրան, երբ նա սխալ է գործում: Նրա տարօրինակ համոզմունքները արագորեն դառնում են հանրային քաղաքականություն»,- եզրափակել է հոդվածագիրը: